|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 մայիսի 2024 թվականի N 828-Ա |
«ԻԳՈՍ» ՍՊԸ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 140-Ն որոշման թիվ 1 հավելվածի աղյուսակ 1-ի 14-րդ կետի 5-րդ ենթակետի ա. պարբերությունը և 15-րդ կետի 5-րդ ենթակետի ա. պարբերությունը և հաշվի առնելով «ԻԳՈՍ» ՍՊ ընկերության տնօրեն Իշխան Գասպարյանի՝ ոգելից և ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին 14.05.2024 թվականի հայտը,որոշում եմ 1.Տալ թույլտվություն «ԻԳՈՍ» ՍՊ ընկերությանը/ՀՎՀՀ 09425756/` Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների վաճառք իրականացնելու համար: 2.Թույլտվությունը տալ 2024 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(43.43 Կբ)
voroshum |
 |
(60.67 Կբ)
litenzia |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|