Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 18/1 հասցեում գտնվող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.05047 հա հողամասը /ծածկագիր 09-001-0504-0066/ բնակելի տան տնամերձ հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վարդան Հայրապետնյանին 408810,0 /չորս հարյուր ութ հազար ութ հարյուր տասը/ դրամ կադաստրային արժեքով:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |