Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական աճուրդ վաճառք.
ԼՈՏ 1 - Ծածկագիր 09-001-0527-0042 Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 4–րդ նրբանցքի թիվ 41/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.00249 հա հողամաս, որից շինության համար 24․9 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 100%/ բնակելի տուն կառուցելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 250000 դրամ:
ԼՈՏ 2 - Ծածկագիր 09-001-0066-0011 Կապան համայնքի Կապան քաղաքի «Բաղաբերդ» այգեգործական ընկերության թաղամասի թիվ 32/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.02317 հա հողամաս, որից շինության համար 49․28 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 21․2%/ բնակելի տուն կառուցելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 800000 դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2022թ. դեկտեմբերի 27–ին ժամը 10:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը:
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային և մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի վարձակալութան իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ.
ԼՕՏ 1 - Ծածկագիր 09-001-0722–0043 Կապան համայնքի Կապան քաղաքի Վաչագան թաղամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակության արոտավայրերի հողատեսքի 0.02 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 10 /տասը/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 1000 դրամ:
ԼՕՏ 2 - Ծածկագիր 09-058-0108–0003 Կապան համայնքի Ձորաստան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակության վարելահողերի հողատեսքի 0.31997 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 5000 դրամ:
ԼՕՏ 3 - Ծածկագիր 09-082-0541–0006 Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակության վարելահողերի հողատեսքի 2․28281 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 20000 դրամ:
Մրցույթը տեղի կունենա 2022թ. դեկտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/ մրցույթին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է մրցույթում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի մեկ տարվա վարձավճարը միանվագ:
Մրցույթի կանոնակարգին և կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրման լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև մրցույթի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը:
Տեղեկությունների համար դիմել Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս 0285 42036:
Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով: