«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022 թվականի դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 14:00-ին Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Արծվանիկ, Վ․ Սահակյան փ․, շենք 23) տեղի կունենան «Սիմոնա» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկի բազալտների հանքավայրի «Արևելյան» տեղամասում 2022-2024թթ․ ընթացքում կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):