Կապանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին՝ համայնքապետարանի նիստերի դահլիճում։ Ավագանու նիստին կարող են ներկա լինել նաև հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, որոնք իրենց մասնակցության մասին պետք է նախապես տեղյակ պահեն համայնքապետարանի աշխատակազմին․ հասցեն՝ Արամ Մանուկյան 5ա, հեռ․՝ 0285 4-38-68