«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021 թվականի օգոստոսի 17-ին, ժամը՝ 11:00-ին Աճանան բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Սյունիքի մարզի Խալաջի բազալտի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):