Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2024 թվականի   N 1112-Ա

 ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 16/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ 0.0018 ՀԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ՝ ՌՈՄԱՆ ՇՄԱՎՈՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, 43-րդ հոդվածով, 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով  և Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակների սպասարկման հողամասը ավտոտնակի սեփականատիրոջը /սեփականատերերին/ ուղղակի վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին» թիվ 93-Ն որոշմամբ և հաշվի առնելով Ռոման Նավասարդյանի դիմումը,  որոշում եմ

 

1. Համայնքի Կապան  քաղաքի Թումանյան փողոցի թիվ  16/8 հասցեում  գտնվող, սեփականության իրավունքով Ռոման Շմավոնի Նավասարդյանին պատկանող ավտոտնակի 0,0018 հա սպասարկման հողամասը 123020 (մեկ հարյուր քսաներեք հազար քսան) դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարել  Ռոման Շմավոնի Նավասարդյանին /ծնված 15.01.1947թ․/: 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2024թ. հուլիսի  12
 
ք. Կապան