Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2024 թվականի   N 825-Ա

  ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՂԱԲԵՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 26/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐՄԱՆ ՌՈԲԵՐՏԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0.06 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»             397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով,  2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին»  թիվ 225-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման և նույն որոշման 22.1 կետի, հիմք ընդունելով «ՏՐԻՎԻՈՒՄ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության 13.02.2024թ․ տեխնիկական եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր 2022K5ZAVV/ և հաշվի առնելով Արման Իսրայելյանի  դիմումը, որոշում  եմ

 

1.Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական  գրանցման թիվ 12122021-09-0034 վկայականի համաձայն Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 26/6 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Արման Ռոբերտի Իսրայելյանին պատկանող 0.06 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 7.1 քառ.մ ներքին մակերեսով ջրավազանը, 11.47 քառ․մ, 3.42 քառ․մ և 0.7 քառ․մ մակերեսով պարիսպները, որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և գրանցել որպես Արման Ռոբերտի Իսրայելյանի սեփականություն:

2 Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական  գրանցման թիվ 12122021-09-0034 վկայականի համաձայն Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 26/6 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Արման Ռոբերտի Իսրայելյանին պատկանող 0.06 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 60.2 քառ․մ արտաքին /58.3 քառ․մ ներքին/ մակերեսով, 5.5 քառ․մ մակերեսով աստիճանահարթակները, 3.29 քառ․մ, 0.29 քառ.մ, 2.38 քառ․մ և 6.73 քառ․մ մակերեսներով պարիսպները,  որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքվ պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Արման Ռոբերտի Իսրայելյանի սեփականություն:                                                                            

3.Պարտավորեցնել Արման Ռոբերտի Իսրայելյանին շինությունների օրինականացման համար տեղական բյուջե վճարել 131150 (մեկ հարյուր երեսունմեկ հազար մեկ հարյուր հիսուն, /60.2+5.5+3.29+0.29+2.38+6.73/x10000x0.1673 =131150) ՀՀ դրամ։     

4.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`           60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2024թ. մայիսի  16
        
ք. Կապան