Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2024 թվականի   N 829-Ա

 «ԳՈՐՇ ԱՐՋ» ՍՊԸ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 140-Ն որոշման թիվ 1 հավելվածի աղյուսակ 1-ի 14-րդ կետի 5-րդ ենթակետի ա. պարբերությունը և 15-րդ կետի 5-րդ  ենթակետի       ա. պարբերությունը և հաշվի առնելով «ԳՈՐՇ ԱՐՋ» ՍՊ ընկերության տնօրեն Սոսիկ Ոսկանյանի՝ ոգելից և ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին 14.05.2024 թվականի հայտը,որոշում   եմ

1.Տալ թույլտվություն «ԳՈՐՇ ԱՐՋ» ՍՊ ընկերությանը/ՀՎՀՀ 09409237/` Կապան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցի թիվ 8/1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների վաճառք իրականացնելու         համար:
2.Թույլտվությունը տալ 2024 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2024թ. մայիսի  16
        
ք. Կապան