 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2025 թվականի N 350-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԷՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 2-Ն որոշման թիվ 1 հավելվածի աղյուսակ 1-ի 18-րդ կետի 1-ին ենթակետի բ. պարբերությունը և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Էրիկ Գալստյանի՝ հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար թույլտվություն ստանալու մասին 13.03.2025 թվականի հայտը, որոշում եմ
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Էրիկ Գալստյանին /ՀՎՀՀ 78664336/` Կապան քաղաքի Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 4/8 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար:
2.Թույլտվությունը տալ 2025 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
2025թ. մարտի 18
ք. Կապան