Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2024 թվականի   N 828-Ա

 «ԻԳՈՍ» ՍՊԸ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 140-Ն որոշման թիվ 1 հավելվածի աղյուսակ 1-ի 14-րդ կետի 5-րդ ենթակետի ա. պարբերությունը և 15-րդ կետի 5-րդ  ենթակետի       ա. պարբերությունը և հաշվի առնելով «ԻԳՈՍ» ՍՊ ընկերության տնօրեն Իշխան Գասպարյանի՝ ոգելից և ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին 14.05.2024 թվականի հայտը,որոշում   եմ

1.Տալ թույլտվություն «ԻԳՈՍ» ՍՊ ընկերությանը/ՀՎՀՀ 09425756/` Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների վաճառք իրականացնելու համար:
2.Թույլտվությունը տալ 2024 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2024թ. մայիսի  16
        
ք. Կապան