 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2024 թվականի N 827-Ա
ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4/13 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ 0.00192 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԵՓԱՆ ՍԱՄՎԵԼԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումներով և քննության առնելով Ստեփան Ստեփանյանի դիմումը. որոշում եմ
1.Համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 4/13 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Ստեփան Սամվելի Ստեփանյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված շինությունը, որի կիսանկուղային հարկում 19.2 քառ.մ արտաքին /15.9 քառ.մ ներքին/ մակերեսով օժանդակ շինություն է, իսկ 1-ին հարկում՝ 19.2 քառ.մ արտաքին /16.3 քառ.մ ներքին/ մակերեսով ավտոտնակ, 0.00192 հա սպասարկման հողամասով` 264630 (երկու հարյուր վաթսունչորս հազար վեց հարյուր երեսուն) դրամով (19.2x10000x0.2316=44470 դրամ ավտոտնակի, 19.2x20000x0.2316=88940 դրամ օժանդակ շինության համար, 19.2x6834.3=131220 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ստեփան Սամվելի Ստեփանյանին (ծնված 11.11.1980թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
2024թ. մայիսի 16
ք. Կապան