Այսօր: Շաբաթ, 20 Հուլիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 63-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԾԱՎ, ՆԵՐՔԻՆ ՇԻՇԿԵՐՏ ԹԱՂԱՄԱՍ 4–ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 28 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Կապանի բաժնի 16․04․2024թ․ թիվ 286/815 գրությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Ծավ գյուղի Ներքին Շիշկերտ թաղամասի 4–րդ փողոցի թիվ 28 հասցեում գտնվող  վարչական շենքի 1–ին հարկից 22.8 քառ․մետր հասարակական նշանակության տարածքը  10 (տասը)  տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։ 

2. Տարածքի պահպանման և բոլոր կոմունալ վճարները  իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության  կողմից։

3․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել         օրենսդրությամբ սահմանված կարգով:

4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։                                              

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.47 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner