Այսօր: Շաբաթ, 20 Հուլիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 64-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ Ռ․ՄԵԼԻՔՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 220․2 ՔԱՌ․ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ԹԻՎ 50-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ռ․ Մելիքյան փողոցի թիվ 8/4 հասցեում գտնվող 220․2 քառ․մետր ընդհանուր մակերեսով գրասենյակը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կապան համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեություն իրականացնելու նպատակով։ 

2․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել         օրենսդրությամբ սահմանված կարգով:

3․ ՈՒժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» 2024 թվականի ապրիլի 30–ի թիվ 50–Ա որոշումը։

4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանւց։                             

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.27 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner