Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 31/01/2018 15:00
Վարող ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԳԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՌՈՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ, ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ, ԻՎԵՏԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՔՐԻՍՏԻՆԵ ՔԱՐԱՄՅԱՆ, ԱԼՎԻՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԳԱՐԻԿ ՅԱՎՐՈՒՄՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Կոմունալ ծառայության անցած տարվա հաշվետվություն
Բովանդակություն *

Նախքան <<Կապանի կոմունալ ծառայություն>> ՀՈԱԿ-ի կողմից անցած տարվա աշխատանքների ներկայացումը, Կապանի համայնքապետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Ալվինա Ավանեսյանը ներկայացրեց 2017 թվականի ընթացքում կոմունալ ծառայությունում իրականացված աուդիտի արդյունքները, արձանագրված թերացումներն ու դրանց շտկման ընթացքը: 

2017 թվականին կատարված աշխատանքների մասին զեկուցեց <<Կապանի կոմունալ ծառայություն>> ՀՈԱԿ-ի տնօրեն Գարիկ Յավրումյանը, իսկ առանձին ծառայությունների ղեկավարներն անդրադարձան կոնկրետ իրենց ոլորտներին՝ աղբահանություն, սանիտարական մաքրում և կանաչապատում, լուսավորություն և ճանապարհատրանսպորտային ոլորտ, վթարավերականգնողական աշխատանքներ: 

Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը գոհունակություն հայտնեց հատկապես անցած տարում աղբահանության վարձավճարների հավաքման պատկերի առնչությամբ, որը աննախադեպ է նախորդդ տարիների համեմատությամբ. գանձվել է 61 մլ 985 հազար դրամ /նախատեսվածի 99,42 %/, հաջողվել է նաև տարիներից մնացած 9 մլն դրամ դեբիտորական պարտք հավաքել: 

Համայնքի ղեկավարը հանձնարարականներ տվեց աղբահանությնա գրաֆիկի, աղբատեղերի քարտեզագրման, նախկին բանավաններում կանոնավոր գրաֆիկով աղբահանություն իրականացնելու, չսահմանված վայրերում թափվող աղբի տերերի հայտնաբերման մասին: Լուծում տրվեց վթարավերականգնողական ծառայությանն անհրաժշետ գործիքներ տրամադրելու հարցին: 

Համայնքի ղեկավարին ներկայացվեց նաև համայնքի խոշորացման հետևանքով ի հայտ եկած նոր բաժանորդների հետ պայմանագրերի կնքման գործընթացը: 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner