Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետը, հաշվի առնելով Կապանի համայնքապետարանի ու <<Մեծ Հիմք-1>> ՍՊԸ միջև 2021թվականի սեպտեմբերի 30-ին կնքված <<Կապանի համայնքապետարանի կարիքների համար Վերին Խոտանան և Չափնի բնակավայրերի հանդիսությունների սրահների նորոգման աշխատանքների կատարման>> ՀՀ-ՍՄԿՀ-ԳՀԱՇՁԲ-21/33 ծածկագրով գնման պայմանագրի միակողմանի լուծման հանգամանքը, որոշում եմ՝
1․ <<Մեծ Հիմք-1>> ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով տեղեկատվություն ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն և <<Մեծ Հիմք-1>> ՍՊԸ-ին՝ համաձայն կից Հավելվածի։
2․ Հանձնարարել ֆինանսական բաժնին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել որոշման հաստատման օրվան հաջորդող օրը։