Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 
Խնդիր → Քաղաքաշինություն
Համառոտ նկարագրություն` Կապանի համայնքապետարան. խմելու ջրի ջրամատակարարման համակարգին միանալու և խմելու ջուր ստանալու համար 2021 թվականի փետրվարին դիմել եմ «Վեոլիա ջուր» փբ ընկերության տնօրինությանը: Դիմումին համատեղ ներկայացրել եմ Կապան քաղաքի Գ. Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող, թիվ 33Ա համարի ներքո հասցեավորված, անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայագիրը /կցվում է/, տրված 1994 թվականին, և նույն հասցեում իմ հաշվառված լինելու, փաստացի բնակվելու մասին տեղեկանք, տրված՝ թաղային լիազորի կողմից: Դիմումիս բուն պահանջով ընթացք չի տրվել: Փոխարենը՝ «Վեոլիա ջուր» փբ ընկերության տնօրինությունը գրությամբ հայտնել է, որ իմ կողմից ներկայացված սեփականության իրավունքի վկայագիրը չի համապատասխանում ՀՀ հանրային ծառայությւոնները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016թ. Թիվ 378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 15-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված փաստաթղթերի պահանջներին: Պահանջվող փաստաթղթերից է նաև հասցեի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագիծը կամ հաստատված գլխավոր հատակագիծը /պատճեն/: Ծագած խնդիրը՝ խմելու ջրից զրկվելը, համայնքապետարանի անմիջական տիրույթում է, քանզի 1994 թվականի սեփականության իրավունքի վկայագրի և հասցեի հետ կապված անհամապատասխանությունները պետք է կարգավորվեին դեռևս 2005 թվականի վերջերից սկսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցմամբ, համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 31 դեկտեմբերի 1998 թվականի «ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 867 որոշման պահանջների /չշփոթել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի հետ, ինչպես արվել է շատ անգամ/: Բարձրացրածս խնդրի մաս է կազմում նաև համայնքապետարանի հասցեն, որը չի համապատասխանում կառավարության N 867 որոշմամբ սահմանված հասցեավորման-վերահասցեավորման կարգին: Նման հասցե անհնարին է, որ լիազոր մարմնում պետական գրանցում ստացած լինի: Խնդրի լուծումը դյուրացնելու համար, նպատակահարմար եմ գտնում ներկայացնել սեփականության իրավունքի վկայագրի համար հիմք հանդիսացած սկզբնական փաստաթղթերն ու կադաստրային քարտեզը /տրամադրված քարտեզի վերևի մասում սխալ է նշագրված տարածքի կադաստրային ծածկագիրը/: Համայնքապետարանում և կադաստրում կազմված են գործեր: Հայտնում եմ, որ 2007 թվականից մինչև 2019 թվականը ներառյալ վճարվել է մեր կողմից զբաղեցրած 0.1 հա հողամասի հողի հարկը՝ ՀՎՀՀ 97612081: Համայնքապետարանի բազայում բացակայում է կադաստրային ծածկագիրը: Հետագա մեկ այլ խնդրից՝ հաշվառման սարքն անարգելք մեզ պատկանող հողամասի սահմանագծում տեղադրելու, ջրագծի անցկացման ժամանակ հարևանական վիճաբանություններից զերծ մնալու համար, անհրաժեշտ է համայնքապետարանի միջամտությունը, քանի որ հարևաները չնայած ցանկապատել են, սակայն չունեն սեփականության կամ վարձակալության իրավունքի գրանցում տվյալ հողատարածքներում: Հարգանքով՝ Սիլվա Բալայան
Խնդրի հասցեն` Գ. Արզումանյան, 3-րդ նրբանցք, Կապան, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ` 21/04/2021 11:10
Կարգավիճակ` Ընդունված է
Խնդիրը ներկայացնող՝ Սիլվա Բալայան


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner