Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական աճուրդ վաճառք. ԼՕՏ 1- Ծածկագիր 09-001-0564-0022 Կապան քաղաքի Մ.Հարությունյան փողոցի թիվ 5ա/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.00439 հա հողամաս, որից շինության համար 37.0քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 84.3%/ ավտոտեխսպասարկման կետ կառուցելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 253530 դրամ Աճուրդը տեղի կունենա 2021թ. մարտի 31-ին ժամը 10:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը: Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/: Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային և մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի վարձակալութան իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ. ԼՕՏ 1- Ծածկագիր 09-042-0109-0051 Կապան համայնքի Աճանան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսականյ նշանակության բազմամյա տնկանկներ /կորիզավոր/ հողատեսքի 0.03853 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 80 դրամ ԼՕՏ 2- Ծածկագիր 09-025-0203-0123 Կապան համայնքի Գեղանուշ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսականյ նշանակության արոտավայրերի հողատեսքի 0.12197 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 60 դրամ Մրցույթը տեղի կունենա 2021թ. մարտի 31-ին ժամը 10:30-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/ մրցույթին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է մրցույթում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի մեկ տարվա վարձավճարը միանվագ: Մրցույթի կանոնակարգին և կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրման լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև մրցույթի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00- 17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը Տեղեկությունների համար դիմել Կապանի քաղաքային համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս 0285 42036: Կապանի քաղաքային համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով: