Սյունիքի մարզի Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային և պետական սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի աճուրդ-վաճառք.
ԼՕՏ1 - Ծածկագիր 09-001-0061-0016 համայնքային սեփականություն հանդիսացող Հ.Ավետիսյան փողոցի թիվ 182 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.00752 հա հողամաս; Ծածկագիր 09-001-0061-0015 Հ.Ավետիսյան փողոցի թիվ 183 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.00505 հա հողամաս և պետական սեփականություն հանդիսացող Ծածկագիր 09-001-0631-0010 Շինարարների փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերից 0.00694 հա հողամասը, որից շինության համար 67.45 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 40%/ հենարան-հարթակների և դիփլայնի կառուցուցման նպատակով` մեկնարկային գինը 1 մետր քառակուսու համար սահմանելով 1620 դրամ:
ԼՕՏ2 - Ծածկագիր 09-001-0404-0205 Մ.Պապյան փողոցի թիվ 10/14 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.00244 հա հողամաս, որից շինության համար 23.9 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 98%/ խանութ սրահ կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 395300 դրամ:
ԼՕՏ3 - Ծածկագիր 09-001-0409-0193 Մ.Պապյան փողոցի թիվ 18/15 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.002 հա հողամաս, որից շինության համար 19.47 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 97%/ գեղեցկության սրահ կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 324000 դրամ:
ԼՕՏ - 4 Ծածկագիր 09-001-0511-0247 Շահումյան փողոցի թիվ 9/22/1,11/24 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.00405 հա հողամաս, որից շինության համար 40.0 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 98 %/ ավտոտեխսպասարկման կետ կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 656100 դրամ:
ԼՕՏ- 5 Ծածկագիր 09-001-0565-0115 Մ.Հարությունյան փողոցի թիվ 3/47 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.00447 հա հողամաս, որից շինության համար 41.1 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 98 %/ գեղեցկության սրահ կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 543110 դրամ:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:
Աճուրդը տեղի կունենա 2020թ. ապրիլի 07-ին ժամը 10:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Աճուրդի հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը:
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Սյունիքի մարզի Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ.
ԼՕՏ - 1 Ծածկագիր 09-001-0230-0027 Կավարտ թաղամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության 4-րդ խմբի անջրդի վարելահողերից 0.25344 հա հողամասը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով 10/տաս/ տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման համար մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 660 դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. ապրիլի 07-ին ժամը 11:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/մրցույթին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը: Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Մրցույթի հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից երեք օր առաջ:
Վերջին ամենաբարձր հայտ /վարձավճար/ ներկայացրած մասնակիցը համարվում է մրցույթում հաղթած մասնակից, որը հողամասի վարձակալության պայմանագիրը կնքելուց պարտավոր է վճարել մեկ տարվա վարձավճարը միանվագ:
Մրցույթի կանոնակարգին և վարձակալությամբ տրամադրվող լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև մրցույթի բացման նախորդ օրը` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը
Տեղեկությունների համար դիմել Կապանի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս 0285 42036:
Կապանի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով: