«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. փետրվարի 17-ին՝ ժամը 14:00-ին, Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Վիկարտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կապանի ավազակոպճագլաքարային խառնուրդի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18, Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ (www.kapan.am), ք. Կապան, Ա. Մանուկյան 5ա, հեռ. 028540136: