Սյունիքի մարզի Կապան համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ գույքի բաց դասական աճուրդ վաճառք.
ԼՕՏ1 Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 29/40 հասցեում գտնվող 7,0 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը` մեկնարկային գին սահմանելով 350 000 դրամ:
ԼՕՏ2 Կապան քաղաքի Մ Հարությունյան փողոցի թիվ 8/63 հասցեում գտնվող 17,12 քմ մակերեսով տարածքը` մեկնարկային գին սահմանելով 870 000 դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2020թ. հունվարի 29-ին ժամը 10:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Աճուրդի հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը:
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Սյունիքի մարզի Կապան համայնքի մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի աճուրդ-վաճառք.
ԼՕՏ1 Ծածկագիր 09-001-0103-0437 Բաղաբերդ թաղամասի թիվ 27/10 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.007 հա հողամաս, որից շինության համար 49.28 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 70.4 %/ բնակելի տուն կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 73920 դրամ:
ԼՕՏ2 Ծածկագիր 09-001-0103-0337 Բաղաբերդ թաղամասի թիվ 26/12 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.10141 հա հողամաս, որից շինության համար 73.6 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 7.25 %/ բնակելի տուն կառուցելու նպատակով` մեկնարկային գին սահմանելով 1070890 դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:
Աճուրդը տեղի կունենա 2020թ. հունվարի 29-ին ժամը 11:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Աճուրդի հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը:
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Տեղեկությունների համար դիմել Կապանի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս 0285 42036:
Կապանի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով: