«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2018թ. նոյեմբերի 28-ին, ժամը 11:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Արարատցեմենտ» ՓԲԸ կողմից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում նախատեսվող թիվ 2 ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումների 3-րդ փուլը:
Աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ներբեռնել www.kapan.am կայքից: Ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև՝ այցելելով ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարան /հասցե՝ Ա. Մանուկյան 5ա, հեռ. 028540136/, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերություն /ք. Արարատ, Շահումյան 5, հեռ. 023441737/ կամ գրելով kapan-ecology@mail.ru., info@araratcement.am էլ. հասցեներով: