Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2019թ.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝ 2018Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ 2019Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

✔️Կոմունալ ծառայության ոլորտ

☑️Քաղաքի տարբեր հատվածներում և հեռավոր թաղամասերում /բանավաններ/ մաքրվել են 40-ից ավել աղբավայրի վերածված տարածքներ, ինչպես նաև մաքրվել են 20-ից ավելի աղբով և պոլիէթիլենային տոպրակներով լցված անտառածածկ տարածքներ։
☑️Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են 80-ից ավելի նոր, ժամանակակից, տարողունակ աղբամաններ, որի արդյունքում շահագործումից դուրս են եկել 130-ից ավելի հնամաշ աղբամաններ։
☑️Նորոգվել և ներկվել են մոտ 100 երկաթյա աղբամաններ, ձեռք են բերվել 84 նոր, ցինկապատ աղբամաններ, քաղաքի տարբեր հատվածերում կառուցվել և վերակառուցվել են 70-ից ավել աղբատեղիներ։
☑️Երկու ծանր տեխնիկայի օգնությամբ խոշոր մաքրման աշխատանքներ են իրականացվել քաղաքային աղբավայրում։
☑️Կապանի կոմունալ ծառայության ՀՈԱԿ-ին նվիրաբերվել է 3 ԶԻԼ ինքնաթափ մեքենա, 1 մարդատար մեքենա, 1 Կամազ մակնիշի հատուկ աղբատար մեքենա, 1 Մազ մակնիշի բազմաֆունկցիոնալ աղցան և ջրցան մեքենա, 1 JCB155 մակնիշի ամբարձիչ։ Այս ամենի արդյունքում, նախկինում վարձակալված 5 մեքենաները դուրս են եկել շահագործումից, ինչի շնորհիվ կոմունալ ծառայությունը ունեցել է ավելի քան 13 մլն դրամի տնտեսում։
☑️Նորոգվել են տարիներ շարունակ անսարքությունների պատճառով չշահագործվող 2 հատուկ աղբատար մեքենա։
☑️Ավտոպարկում կառուցվել և վերանորոգվել են հանգստի սենյակներ։ Ավտոպարկը վերազինվել է անհրաժեշտ գործիքներով, ստեղծվել են մեքենաների սպասարկման համար ավելի հարմար պայմաններ, անխափան աշխատանքի համար փոխվել է էլեկտրական սնուցման տրանսֆորմատորը։
☑️Այս տարի առաջին անգամ աղբահանություն է իրականացվում Վաչագան, Բեխ, Համլետավան, Վահանավանք, Աշոտավան, Բաղաբուրջ հեռավոր թաղամասերում և Արծվանիկ ու Աճանան գյուղական բնակավայրերում։
☑️Կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ի կողմից 70-ից ավել իրավաբանական անձանց հետ կնքվել են նոր պայմանագրեր։
☑️Գրանցվել է աղբահանության վճարի հավաքագրման աճ՝ մոտ 30 %, ինչպես նաև գանձվել է ավելի քան 3,5 մլն դրամի ապառք։
☑️Կոմունալ ծառայությունում տնտեսումների արդյունքում մոտ 30 %-ով ավելացել է ծառայության աշխատակիցների աշխատավարձը։
☑️Քաղաքի տարածքում փոխվել է լուսավորության համակարգը՝ 950 լուսատուների փոխարեն տեղադրվել են 1600 LED էներգախնայող լուսատուներ, նոր լուսավորության համակարգ է տեղադրվել նաև Արփիկ, Աշոտավան, Բեխ, ☑️Բարաբաթում և Բաղաբուրջ հեռավոր թաղամասերում /բանավաններում/, Ներքին Վաչագան թաղամասում, Գ․ Նժդեհի 1-ին և Երկաթուղայինների 3-րդ և 4-րդ նրբանցքներում, Գեղանուշ և Գոմարան գյուղերում։
☑️Քաղաքի 27 էլեկտրական ենթակայաններում ամբողջությամբ փոխվել են հին էլեկտրական սարքավորումները և տեղադրվել նոր, թվային, ժամային ռելեներ, ինչպես նաև ավտոմատ միացման-անջատման սարքեր, երկսակագնային հաշվիչներ, որի շնորհիվ քաղաքի ամբողջ տարածքում փողոցային լուսավորության տևողությունը մինչև լուսաբաց է:
☑️Ամենօրյա աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և վերացվել են փողոցային լուսավորության համակարգից 70-ից ավել առանց թուլատվության հոսանքի միացման դեպքեր։
☑️Քաղաքի տարբեր հատվածներում տնկվել է մոտ 1000 ծառ։
☑️Կառուցվել, վերանորոգվել և էլեկտրականությամբ ապահովվել են բակային տաղավարներ։
☑️Տեղադրվել են 50-ից ավել ճանապարհային երթևեկության նշաններ, փոխվել է 5 կմ-ից ավել էլեկտրական հոսանքի մալուխներ, քաղաքի 12 առավել վտանգավոր փողոցներում տեղադրվել են արհեստական խոչընդոտներ՝ երթևեկությունը ավելի անվտանգ դարձնելու նպատակով։
☑️Վերացվել են քաղաքի բազմաբնակարան շենքերում բազմաթիվ տանիքների ճեղքեր, վերականգնվել են խողովակներ, կոյուղիներ, խոտանված էլեկտրալարեր։
☑️Քաղաքի ամբողջ տարածքում իրականացվել են ծառահատումներ և ծառաէտումներ, որից գոյացել է մոտ 170մ3 փայտանյութ և բաժանվել զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով և կարիքավոր ընտանիքներին։
☑️Իրականացվել է Ողջի և Վաչագան գետերի ինտենսիվ մաքրում՝ ծառերից, թփերից և ավելորդ աղբից։
☑️Կապան քաղաքում բացվել է նոր՝ պլաստիկից շինանյութերի ստացման արտադրամաս, ինչի արդյուքնում Կապանում և տարածաշրջանում առաջին անգամ պլաստիկ թափոններից և ավազից ստանում են տարբեր տեսակի շինանյութեր։ Ստեղծվել են նոր աշխատատեղեր։ Արտադրամասը ստեղծվել է «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագրի շրջանակում։

✔️Քաղաքաշինության ոլորտ

☑️Ընթացքի մեջ են Կապան քաղաքի թվով 56 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգման աշխատանքները, որոնցից 23-ը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների համար հատկացված գումարներով, ինչպես նաև համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, իսկ 32-ը 2019թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում, ևս մեկ մեկ տանիք ամբողջությամբ նորոգվել է համայնքապետարանի միջոցներով։
☑️Բնապահպանական սուբվենիցայի և համայնքային բյուջեի միջոցներով ընթացքի մեջ է նաև Կապանի համայնքապետարանի մուտքից մինչև Արամ Մանուկյան փողոցի թիվ 3 բ/բ շենք ձգվող մայթի նորոգումը/18մլն 13 հազար դրամ/
☑️Իրականացվել են Կապան քաղաքի կենտրոնական փողոցների փոսային նորոգման աշխատանքներ/990 հազար 127 դրամ/
☑️Նորոգվել և բարեկարգվել է Կապան քաղաքով անցնող Մ-2 մայրուղուն կից թվով 10 կանգառ, ինչի արդյունքում ապահովվել է բնակիչների հարմարավետությունը և անվտանգությունը։
☑️Հիմնանորոգվել, կահավորվել և Կապանի մանկական կենտրոնին շահագործման է հանձնվել նոր շենք, շենքում տեղադրվել է նոր ջեռուցման համակարգ։
☑️Ընթացքի մեջ են Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի և գեղարվեստի դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքները/մոտ 100մլն/
☑️Ավարտվել են «Կապանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Դ» մասնաշենքի վերակառուցում՝ նախադպրոցական ուսումնական հաստատության կազմակերպման, տարածքի բարեկարգման, խաղահրապարակի կառուցման աշխատանքները/24մլն 519 հազար դրամ, ևս 10մլն դրամի աշխատանքներ կիրականացվեն մինչև տարեվերջ/
☑️Ընթացքի մեջ են Դավիթ Բեկ թաղամասի մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքները/3մլն 655հազար դրամ/
☑️Նորոգվել է «Գարեգին Նժդեհ» քիք-բոքսինգի ակումբի պատուհանները և ռինգը։
☑️Ավարտվել են Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքները/10մլն 657 հազար դրամ/
☑️Գարեգին Նժդեհ փողոցի 2-րդ նրբանցքում իրականացվել են հենապատի վերանորոգման աշխատանքներ/598 հազար 350 դրամ/
☑️Կապան քաղաքի Մ․Ստեփանյան և Շահումյան փողոցների վերանորոգման աշխատանքների համար պատրաստվել է նախագծանախահաշվային փաստաթղթեր/38մլն 430հազար դրամ/, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել Շահումյան փողոցի Աջափնյակ հատվածի գետափնյա մայթի վերանորոգման աշխատանքները/12մլն 268 հազար դրամ/
☑️Ընթացքի մեջ են Կապանի մշակույթի կենտրոնի շենքի վերակառուցման աշխատանքները։ (ֆինանսավորող՝ ԶՊՄԿ)
☑️Իրականացվել են դեպի Աղվանի գյուղ տանող 20 կմ ճանապարհահատվածի հարթեցման, լայնացման և բարեկարգման աշխատանքներ, ինչի արդյունքում ապահովվել է ճանապարհների անցանելիությունը և անվտանգ երթևեկությունը, ինչպես նաև ավելացել է շարժը դեպի գյուղեր։
☑️Իրականացվել են Արծվանիկ բնակավայրում թանգարանի տանիքի նորոգման աշխատանքներ։
☑️Իրականացվել են Կապան համայնքի Եղվարդ գյուղի մշակույթի տան տանիքի նորոգման, հիմքի ամրապնդման և ջրահեռացման աշխատանքներ։
☑️Իրականացվել է Եղվարդ գյուղի ակնաղբյուրի նորոգման աշխատանքներ։
☑️Իրականացվել են Ագարակ գյուղի եկեղեցու տանիքի նորոգման աշխատանքներ։
☑️Իրականացվել են Սյունիք գյուղի նոր գերեզմանատան ստեղծման և ցանկապատման աշխատանքներ /500 մետր ցանկապատ/։
☑️Իրականացվել են Կապան համայնքի Աճանան գյուղի դպրոցի մեկ դասասենյակի նորոգման աշխատանքներ։
☑️Իրականացվել են Սևաքար գյուղի ոռոգման ջրի համակարգի նորոգման աշխատանքներ։
☑️Իրականացվել են դեպի Եղեգ և Սևաքար գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհի բարեկարգման աշխատանքներ։
☑️Վերին Խոտանան գյուղում նորոգվել են խմելու ջրի համակարգը և բաժանարարները։
☑️Նորաշենիկ բնակավայրում նորոգվել է խմելու ջրի 100 մետր խողովակաշար։
☑️Նորոգվել է Անտառաշատից Դովրուս և Ներքին Խոտանանից Վերին Խոտանան գյուղական բնակավայրեր տանող ճանապարհը։
☑️Ընթացքի մեջ են գտնվում Ներքին Խոտանանում կենցաղի տան խոհանոցի/2մլն 174 հազար դրամ/, Շիկահող գյուղի վարչական շենքի տանիքի/3մլն 328 հազար դրամ/ և Անտառաշատ գյուղի կենցաղի տան տանիքի վերանորոգման ու հենապատի ուժեղացման աշխատանքները /8մլն 313 հազար դրամ/
☑️Ասֆալտապատվել է Ճակատեն գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը։
☑️Ներքին Հանդ գյուղում հիմնվել է խաղահրապարակ։
☑️Դավիթ Բեկ գյուղական բնակավայրի մանկապարտեզի/15մլն/, Մ․Հարությունյան փողոցի/30մլն 84 հազար դրամ/, Ռ․Մինասյան փողոցի և Կավարտ թաղամաս/16մլն 47 հազար դրամ/ տանող ճանապարհի հետագա նորոգման աշխատանքների համար պատրաստ են նախագծանախահաշվային փաստաթղթերը։
☑️Նորաշենիկ/17մլն 573 հազար դրամ/ և Սյունիք/14մլն 491հազար դրամ/ գյուղական բնակավայրերում մարզադաշտի կառուցման համար պատրաստվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր։
☑️Կապան համայնքի ավագանու նախաձեռնությամբ բարեկարգվել, կանաչապատվել և նոր նստարաններ են տեղադրվել Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքում։

 


✔️Գյուղական բնակավայրեր

☑️2019 թվականի մարտի 5-ից սկսած համայնքի բնակավայրերում անասնաբուժական ծառայությունների մատուցման համար, անասնաբուժական գործունեություն իրականացնող 7 անասնաբուժների վարձատրման խնդիրը լուծելու նպատակով նրանց հետ կնքվել են պայմանագրեր, միաժամանակ լուծվել է նաև նրանց տրանսպորտային ծախսերը։
☑️Դավիթ Բեկ բնակավայրում համայնքի միջոցներով վերաթողարկվել է նախկինում գործող ձկնաբուծական տնտեսությունը։
☑️Համագործակցելով «Ագրոքիմիական ծառայություն» ՀՈԱԿ-ի հետ՝ իրականացվել են մշակելի հողատարածքների ագրոքիմիական դաշտային և լաբորատոր հետազոտությունների համար քարտեզների ստեղծման աշխատանքներ։
☑️Եղեգ գյուղին տրամադրվել է 200 մետր ջրահեռացման խողովակ։
☑️Դավիթ Բեկ գյուղում փոխարինվել է ջրի հին բաժանարարներից մեկը։
☑️Տանձավեր գյուղում տեղադրվել են LED փողոցային լուսավորության լուսատուներ, նորոգվել է գյուղի կանգառը։
☑️Ներքին Խոտանան գյուղում տեղադրվել է խմելու ջրի նոր բաժանարար։
☑️Առաջաձոր գյուղում տեղադրվել է խմելու ջրի նոր բաժանարար, իրականացվել է ճանապարհի մի հատվածի նորոգում, գերեզմանոցին կից հիմնվել է աղբատեղի։
☑️Նորաշենիկ, Աճանան և Անտառաշատ գյուղերում գյուղացիներին սեփականության իրավունքով պատկանող տրակտորների համար տրամադրվել է ավտոպահեստամասեր և անվադողեր՝ գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու նպատակով։
☑️Սզնակ գյուղին տրամադրվել է մոտ 200 մետր ոռոգման ջրի խողովակ։
☑️«ԵՄ-ն զբոսաշրջության համար․ Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում բացվել է Գորիս և Կապան քաղաքները իրար միացնող նոր քայլարշավային արահետ/300կմ/։

✔️Համայնքային ենթակայության հիմնարկների նորոգում և վերազինում

☑️Վերջին մեկ տարվա ընթացքում Կապանի մշակույթի կենտրոնը վերազինվել է նոր՝ ձայնային, լուսային և այլ տեխնիկայով։ Կենտրոնում աշխատակիցների կատարած աշխատանքը գնահատելու և խրախուսելու համար ստեղծվել է պարգևատրման ֆոնդ, հաստիքային միավորների թիվը ավելացել է 20,5-ով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրականացնել միջոցառումների կազմակերպումը և նպաստել մշակութային կյանքի զարգացմանը։
☑️2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հիմանորոգվել են Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում շահագործվող խորհրդային ժամանակաշրջանի ատրակցիոնները։ Զբոսայգու տարածքում տեղադրվել են մոտ 30 LED լուսարձակներ, ձեռք են բերվել նոր և հարմարավետ նստարաններ, մեքենաների մուտքը զբոսայգու տարածք արգելող էլեկտրական արգելափակոց։ ☑️Հիմնանորոգվել և վերագործարկվել է զբոսայգու տարածքում գտնվող քաղաքային զուգարանը։ Փոխարինվել են զբոսայգու աշխատասենյակի պատուհանները, տրամադրվել է նոր կահույք, կոսմետիկ նորոգվել է զբոսայգու ամառային դահլիճը։
☑️Համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ձեռք է բերվել գույք և իրականացվել են նորոգման աշխատանքներ, մասնավորապես թիվ 1 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ում ձեռք է բերվել խոհանոցային և մարզական գույք, սպիտակեղեն, թիվ 2 ՆՈՒՀ ՀՈԱԿ՝ խոհանոցային գույք, սպիտակեղեն և հեծանիվ, թիվ 4 ՆՈՒՀ՝ խոհանոցային և մարզական գույք, ինչպես նաև նորոգվել է բաց պատշգամբի հատակը, թիվ 5 ՆՈՒՀ՝ խոհանոցային և մարզական գույք, մանկական աթոռներ և խաղալիքներ, թիվ 6 ՆՈՒՀ՝ մարզական և խոհանոցային գույք, սպիտակեղեն, թիվ 7 ՆՈՒՀ՝ մարզական և խոհանոցային գույք, թիվ 8 ՆՈՒՀ՝ կահույք, մարզական և խոհանոցային գույք, նորոգվել է 1 խմբասենյակի ճաշասենյակը/ավագանիների նախաձեռնությամբ/, թիվ 9 ՆՈՒՀ՝ խոհանոցային և մարզական գույք, սպիտակեղեն, փոշեկուլ, գրատախտակներ, թիվ 10 ՆՈՒՀ՝ մարզական և խոհանոցային գույք, մահճակալներ, աթոռներ, սպիտակեղեն, փոխարինվել է 2-րդ հարկի ջեռուցման համակարգը, ինչի արդյունքում ապահովվել է նաև սանհանգույցների ջեռուցումը և տաք ջրի առկայությունը, փոխարինվել են նաև առաջին հարկի միջանցքի սալիկները, թիվ 11 ՆՈՒՀ՝ խոհանոցային կահույք և կաթսաներ, մարզական գույք, թիվ 12 ՆՈՒՀ՝ մարզական գույք, խաղալիքներ, սպիտակեղեն, հիմնանորոգվել և կահավորվել է խոհանոցային բլոկը, կատարվել է 2 խմբասենյակների սանհանգույցների և միջանցքների սալիկապատում և կոսմետիկ նորոգում, իրականացվել է շենքի նկուղային հարկի հիմնովին մաքրում, սպասարկող անձնակազմը ապահովվել է արտահագուստով, թիվ 13 ՆՈՒՀ՝ մանկական աթոռներ, խոհանոցային գույք, սպիտակեղեն, նորոգվել է տանիքը, Սյունիք գյուղի ՆՈՒՀ՝ խաղալիքներ, Դավիթ Բեկ գյուղի ՆՈՒՀ՝ տաքացուցիչ։
☑️Կապանի ակումբագրադարանային միավորում ՀՈԱԿ-ի Բաղաբուրջի ակումբ-գրադարանում տեղադրվել են նոր եվրոպատուհաններ, ձեռք են բերվել մոտ 257 կտոր գիրք, համակարգչային և այլ տեխնիկա։
☑️Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն ՀՈԱԿ-ի պարասրահում տեղադրվել են հայելիներ, կից հանդերձարան, նորոգվել են շախմատի սենյակները և տեղադրվել է ջեռուցման համակարգ։
☑️Թիվ 3 երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ին տրամադրվել է գրքապահարաններ, էլեկտրական տաքացուցիչներ և ամբողջությամբ լամինապատվել է դասասենյակի հատակը։
☑️Ապահովվել է թիվ 1 երաժշտական դպրոցի կաթսայատան շահագործումը։
☑️Համայնքապետարանի համար ձեռք է բերվել 2 MITSUBISHI MONTERO SPORT մակնիշի ավտոմեքենա։
☑️Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքին նվիրատվության կարգով տրամադրվել է նոր, ժամանակակից մարզասարք/վազքուղի/, որի շնորհիվ երեխաների վերականգնողական բուժման գործընթացը դարձել է ավելի արդյունավետ։
☑️Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ում բացվել են 2 նոր խմբեր՝ ծանրամարտի և թենիսի, ձեռք են բերվել սեղանի թենիսի դաշտ, LED լուսարձակներ և փողոցային լուսատուներ, ջրատաքացուցիչ։
☑️Կապանի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոց ՀՈԱԿ-ին նվիրաբերվել է «Mondro» ֆիրմայի աթլետիկական վազքուղյակի ռետինե ծածկույթ։
☑️Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի համար ձեռք են բերվել պահարաններ, ակրոբատիկական գերժամանակակից ցատկահարթակ, բատուտի ցանց, կահավորվել են սենյակները, տեղադրվել է դրսի լուսավորություն և հիմնանորոգվել է մուտքի տանիքը։
☑️Կապանի արվեստի մանկական դպրոց ՀՈԱԿ-ի պարարվեստի բաժնում տեղադրվել են հայելիներ, ձեռք է բերվել BENQ MS 506 սերիայի տեսադարան, ավելացել է 1 մանկավարժի հաստիք՝ բացվել է փողային բաժնի խումբ։
☑️Կապանի հաշվապահական ծառայությունների կենտրոն ՀՈԱԿ-ում տեղադրվել է «ՀԾ-Հաշվապահ 7» համակարգ 9 աշխատակցի համար, հիմնանորոգվել է 1 աշխատասենյակ, ձեռք են բերվել գրասեղաններ, աթոռներ, գրապահարաններ, կախիչ, ինչպես նաև 8 համակարգիչ և 1 բազմաֆունկցիոնալ սարք։
☑️Ծավ գյուղի բնակչուհի Կարինե Աղաջանյանին նվիրատվության կարգով տրամադրվել է Brother innov-is 950 մոդելի կարի մեքենա՝ իր փոքրիկ բիզնեսը զարգացնելու և ընդլայնելու համար։
☑️Համայնքապետարանը «Աբակ» մենթալ թվաբանության կենտրոնի համար ձեռք է բերել անհրաժեշտ գույք՝ կինետիկ ավազի սեղան և պրոյեկտոր։


✔️Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներ

Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվել են 60 միջոցառումներ։

☑️«Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով միջոցառումների շրջանակում՝ Կապան համայնքն իր մշակութային ծրագրով հանդես եկավ Մեղրի համայնքում։
☑️Հաշմանդամների միջազգային օրը կազմակերպվել են այցելություններ՝ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների ընտանիքներին։
☑️Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում կազմակերպվել է միջոցառում, որին մասնակցել են Կապանի և Քաջարանի երաժշտական դպրոցների երգչախմբերը։
☑️Երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Կապանում կազմակերպվել են ոգեկոչման և խոնարհումի միջոցառումներ։
☑️«Սկայ» ակումբի մասնակցությամբ կազմակերպվել է համերգ-դրամահավաք Կապանի համայնքապետարանի հարակից այգում։
☑️Կապանի մշակույթի կենտրոնի հարակից տարածքում կազմակերպվել է գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը։
☑️Կազմակերպվել է տոնական համերգ Կապանի N զորամասում։
☑️Ամանորյա ծրագրի շրջանակներում կազմակերպվել է այց՝ Արծվանիկի ծերանոց։
☑️Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում, հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար կազմակերպվել է ամանորյա համերգ։
☑️Կապանի Մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել Կովսականի <<Թաթուլ>> ազգագրական պարի համույթի ելույթը։
☑️Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կազմակերպվել է համերգ՝ նվիրված Հայոց բանակի 27-րդ տարեդարձին։
☑️Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում և Վահանավանքի վանական համալիրում կազմակերպվել է «Տյարն ընդ առաջ» եկեղեցական տոնին նվիրված միջոցառում։
☑️Կապանի էլեկտրոնային գրադարանում, թիվ 2, 3 երաժշտական դպրոցներում և արվեստի մանկական դպրոցում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։
☑️Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կազմակերպվել է տոնական համերգ՝ նվիրված կանանց միջազգային օրվան։
☑️Կազմակերպվել և անց է կացվել ՀՀ ազգային ժողովի գավաթի խաղարկության համայնքային փուլը։
☑️Աջակցվել է «Ադրենալին էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիա» ՀԿ-ին՝ Կապանում կազմակերպած «Թրոֆի Սփրինթ» միջազգային ավտոմրցարշավին։
☑️Հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների միջև կազմակերպվել է սպորտլանդիա։
☑️Կապանի թիվ 3 երաժշտական դպրոցում կազմակերպվել է համերգ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին։
☑️Կազմակերպվել և անց է կացվել ՀՀ հանրակրթական դպրոցների սովորողների հանրապետական չորրորդ ուսումնամարզական խաղերի համայնքային փուլը։
☑️Կապանում կազմակերպվել են միջոցառումներ՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության/Սուրբ Զատկի տոնին/
☑️Կազմակերպվել են Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ։
☑️Կապանում մեծ շուքով նշվեց ՀՀ քաղաքացու օրվան նվիրված օրը․ցուցահանդեսներ, տոնավաճառ, կինոդիտումներ, գրքի շնորհանդես, տոնական համերգներ, սպորտային միջոցառումներ։
☑️Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում նշվեց «Պարի միջազգային օրը»։
☑️Կազմակերպվել և անց է կացվել «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի համայնքային փուլը։
☑️Կազմակերպվել և անց է կացվել Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 28-րդ մարզական խաղերի համայնքային փուլը։
☑️Կապանի Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում կազմակերպվել է համերգ՝ նվիրված Աշխատավորների միջազգային օրվան։
☑️Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցում կազմակերպվել է «Ուրախ նոտաներ» խորագրով միջոցառում։
☑️«Մշակութային նախաձեռնություններ» հասարակական կազմակերպությունը, երաժշտական և արվեստի դպրոցների սաների հետ միասին կազմակերպել է միջոցառումներ Կապան համայնքի Սևաքար, Սյունիք, Աճանան, Վերին Խոտանան, Անտառաշատ գյուղական բնակավայրերում։
☑️Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգային դահլիճում և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Խաղաղության և հաղթանակի տոնին։
☑️Կապանում կազմակերպվել է Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարություններ, ինչպես նաև անց է կացվել համաքաղաքային մարզական միջոցառումներ։
☑️Տարեվերջյան հաշվետու համերգներով հանդես են եկել Կապանի թիվ 1,2,3 երաժշտական, արվեստի մանկական դպրոցները, «Պարի աստղեր» շոու ստուդիան, «Նարին» պարային համույթը և «Սիլուետ» պարային խումբը։
☑️Կազմակերպվել և անց է կացվել «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցույթի համայնքային փուլը։
☑️«Թանգարանային գիշեր-2019» միջոցառման շրջանակում Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանը հանրությանը ներկայացավ «Աֆղանստանի պատերազմի կապանցի վետերանները» ցուցադրությամբ։
☑️Կապանում նշվեց Առաջին Հանրապետության օրը։
☑️Կապանի համայնքապետարանի հարակից այգում կազմակերպվեցին միջոցառումներ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
☑️Կազմակերպվել և անց է կացվել Կապան քաղաքի ծանրամարտի պատանեկան բաց առաջնությունը։
☑️Մշակութային կրթության ոլորտում փոխգործակցության, համատեղ ստեղծագործական աշխատանքի, գործնական հմտությունների ձեռքբրման, փորձի փոխանակման նպատակով Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները համերգային ծրագրով ելույթ ունեցան Կապանի Արվեստի քոլեջի Վ․Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում։
☑️Վահանավանքի վանական համալիրում նշվեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Ս.Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից տոնը։
☑️Կազմակերպվել և անց է կացվել ՀՀ վաստակավոր մարզիչներ՝ Մալոյան եղբայրների անվան աթլետիկայի հանրապետական հուշամրցումը։
☑️Կապանում նշվեց Անհայտ կորածների օրը։
☑️Կապանի էլեկտրոնային գրադարանում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Սահմանադրության օրվան։
☑️Կազմակերպվել և անց է կացվել տարեցների հանրապետական խաղերի համայնքային փուլը։
☑️Կապան համայնքը մասնակցել է Համահայկական ամառային 7-րդ խաղերին։
☑️Գարեգին Նժդեհի անվան հրապարակում տեղի է ունեցել «Ուսանողական ամառ 2019» ամենամյա փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը։
☑️Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի կողմից կազմակերպվել և անց են կացվել մինի ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի մրցաշարեր։
☑️Կապանի Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում և Գարեգին Նժդեհի հրապարակում առաջին անգամ կազմակերպվել է «8848» խորագիրը կրող երիտասարդական փառատոնը՝ նվիրված երիտասարդության միջազգային օրվան։
☑️Սյունիքի մարզկենտրոն Կապանում մեծ շուքով նշվել է Կապանի օրվան նվիրված միջոցառումները. Համաքաղաքային քայլերթ, օրհնության կարգ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, պարային ֆլեշ-մոբ, կոլորիտային ցուցահանդես, համերգներ։
☑️Գարեգին Նժդեհի անվան հրապարակում տեղի է ունեցել «Էսքիզ» խմբի համերգը՝ նվիրված Աստվածամոր վերափոխման տոնին։
☑️Համայնքը մասնակցել է ՀՀ գյուղական մարզական խաղերի մարզային փուլին։
☑️Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Ուսանողական ամառ-2019» երիտասարդական փառատոնի փակման արարողությունը։
☑️Կապան համայնքում նշվել է ՀՀ անկախության 28-րդ տարեդարձը, ինչպես նաև տեղի է ունեցել Քառօրյա պատերազմի հերոս Արմեն Գասպարյանի հուշաղբյուրի բացման արարողությունը։
☑️Համայնքում կազմակերպվել և անց է կացվել մարզական փառատոն։
☑️Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի են ունեցել «Իմ հոգում Կոմիտաս» և «Իմ սրտում Ազնավուր» բարեգործական համերգները։
☑️Կապանում նշվել է տարեցների միջազգային օրը։
☑️Կապանի ակումբագրադարանային միավորման գրադարաններում նշվել է գրադարանավարի օրը։
☑️Կապանի Ա Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված զրույց-համերգ՝ դիրիժոր, երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Դանիել Երաժիշտի հետ։
☑️Համայնքում ազգային և ժողովրդական պարային անսամբլ ունենալու նպատակով՝ համայնքապետարանի նախաձեռնությամբ հիմնվել է «Սյունիք» ժողովրդական անսամբլը/ուսուցումը անվճար/, որի գեղարվեստական ղեկավար է հրավիրվել պարային ոլորտում մեծ ճանաչում և փորձ ունեցող, Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ Գարուշ Դավթյանը:
☑️Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվող «Սյունիքյան մշակութային շրջագայություն» միջոցառումների շրջանակում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում Կապանը ներկայացրել է իր մշակույթը։

✔️Ֆինանսական ոլորտ

☑️Կապան համայնքի 2019 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 1,560,288.3 հազար դրամ, եռամսյակի (ճշտված) պլանի 1,792,598.2 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 87,0%, ինչը 26,0%-ով կամ 321,877.1 հազար դրամով գերազանցում է 2018 թվականի նույն ժամանակաշրջանի հավաքագրման մակարդակը։

Ընդ որում՝ Կապան համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասով հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված (ճշտված) 1,530,815.9 հազար դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 1,493,180.1 հազար դրամ՝ ապահովելով 97.5% կատարողական, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1,196,403.8 հազար դրամ։

☑️Կապան համայնքի 2019 թվականի ճշտված բյուջեով եռամսյակի սեփական եկամուտները պլանավորվել են 517,1638․6 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 479,510․1 հազար դրամ կամ 92․6%: Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավելի է 2018 թվականի համապատսխան ցուցանիշից 147,3569․9 հազար դրամով կամ 44․5%-ով։

✔️Ներքին աուդիտ

☑️Համայնքի ղեկավարի կարգադրություններով ներքին աուդիտ է անցկացվել համայնքային ենթակայության մի շարք հիմնարկներում։

✔️Եկամուտների գանձման,առևտրի և սպասարկման ոլորտ

☑️2018 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2019 թվականի հոկտեմերի 25-ի դրությամբ՝ հավաքագրվել է 457 մլն դրամ կամ 84%:

✔️Քարտուղարություն

☑️Հաշվետու ժամանակահատվածում քարտուղարության բաժինը ստացել է 1886 հանձնարարական։ Քաղաքացիներից ստացվել է՝ ֆինանսական օգնության խնդրանքով 528 դիմում, որից բավարարվել է 463-ը/մոտ 88%/ բավարարվածների թվում ներառվել է 98 դիմում, որոնց դեպքում համայնքապետարանի միջնորդությամբ դիմումատուներին տրամադրվել է սննդի օգնություն։
☑️Տրանսպորտ տրամադրելու համար 93 դիմում, որից բավարարվել է 88-ը/մոտ 95%/:
☑️Դագաղ տրամադրելու խնդրանքով 34 դիմում, որոնք բոլորը բավարարվել են։
☑️ՆՈՒՀ-եր և արտադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող սաների վարձավճարի զեղչի համար ստացվել է 95 դիմում, որոնք բոլորը բավարարվել են /59-ը 50%-ով, 36-ը 100%-ով/
☑️Համայնքի ղեկավարը կատարել է քաղաքացիների 8 ընդունելություն, որոնց մասնակցել է 834 հոգի, բավարարվել են մոտ 600-ը։
☑️Տեղի է ունեցել ավագանու 7 նիստ, կայացվել 97 որոշում։
☑️Քաղաքաշինության բաժինը ստացել է 2090 հանձնարարական։ ☑️Քաղաքացիներից ստացվել է շուրջ 1460 դիմում, որից բավարարվել է 895-ը /շուրջ 61,3%-ը/, մերժվել է 43-ը, մնացածը գտնվում են ընթացքի մեջ։
☑️Պետական մարմիններից և գերատեսչություններից ստացվել է շուրջ 380 հարցում և գրություն, դրանց տրվել է պատշաճ ընթացք։
☑️Եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժինը ստացել է 563 հանձնարարական։ Քաղաքացիներից ստացվել է 364 դիմում, որից շուրջ 300-ը տարատեսակ թույլտվությունների տրամադրման և դադարեցման մասին/բոլորը բավարարվել են/, մնացածը՝ այլ բնույթի/դարձյալ բավարարվել են/
☑️Պետական մարմիններից և գերատեսչություններից ստացվել է 143 հարցում և գրություն, դրանց տրվել է պատշաճ ընթացք։
69 քաղաքացու նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվության միջոց՝ տուգանք, որի արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 15մլն 725 հազար դրամ։
☑️Հաշվետու ժամանակահատվածում, օրենքով սահմանված կարգով մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքվել են առուվաճառքի՝ 86, վարձակալության՝ 23, կառուցապատման իրավունքի տամադրման՝ 24, սերվիտուտի՝ 16, արոտավայրերից օգտվելու՝ 42, խոտհարքներից օգտվելու՝ 4 և նվիրատվության 2 պայմանագրեր։

✔️Սոցիալական աշխատանք և աջակցությունների կազմակերպում (35 սոցիալապես անապահով ընտանիքի հետ աշխատանք)

☑️30 սոցիալապես անապահով ընտանիքի տրամադրվել է աջակցություն՝ հագուստի տեսքով։
☑️2 բազմազավակ սոցիալապես անապահով ընտանիքի տրամադրվել է մանկական մահճակալ իր բոլոր հարմարանքներով։
☑️ԱՄՆ-ից տրամադրվել է աջակցություն գյուղական վարչական տարածքների 5 և ավելի երեխաներ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին 20,000-ական դրամ և հագուստ։
☑️Վերանորոգվել է Սզնակ գյուղական բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքի տան տանիքը և տրամադրվել է կենցաղային իրեր։
☑️Աճանան գյուղում վերականգնվել է միայնակ տարեց կնոջ տունը։
☑️Վերականգնվել է Աճանան բնակավայրի անապահով ընտանիքի 5 անդամի անձնական փաստաթղթերը և տրամադրվել է 25,000-ական դրամ աջակցություն։
☑️Կազմակերպել է 2 ընտանիքի բուժզննում և հետազոտություն քաղաք Երևանում, տրամադրվել է 40,000-ական դրամ և տեղավորել աշխատանքի։
☑️Գեղի գյուղի բնակչին տրվել է աջակցություն՝ սննդի փաթեթ և դիզվառելիք։
☑️Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Կապանի մասնաճյուղի կողմից կազմակերպվել է բակային ճամբար, որին մասնակցել է անապահով ընտանիքի 25 երեխա և ստացել հագուստ ու կոշիկներ։
☑️Հայ օգնության ֆոնդի կազմակերպած «Արագած» ճամբարում ամառային հանգիստն են անց կացրել վարչական տարածներից ընտրված 20 անապով ընտանիքի երեխա, ստացել նվերներ և գրենական պարագաներ։
☑️ՀՀ Կոտայքի մարզի «Լուսաբաց» մանկական առողջարարական ճամբարում ամառային հանգիստը 3 հերթափոխով անց են կացրել համայնքի վարչական տարածքներից ընտրված 76 սոցիալապես անապով ընտանիքի երեխաներ։
☑️Վորլդ Վիժն կազմակերպության Հանքավանի «Զեփյուռ» մանկական առողջարանային ճամբարում հանգստացել է Կապան համայնքի 6 անապահով ընտանիքի երեխա։





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner