|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 մայիսի 2018 թվականի N 67-Ա |
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱԼԻՁՈՐ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 5/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,02097 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 9-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 5/3 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.02097 հա հողամասը /ծածկագիր 09-001-0116-0092/ հասարակական կառուցապատման նպատակով (խանութ կառուցելու) աճուրդով վաճառել` մեկնարկային գին սահմանելով 221450,0 /երկու հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր հիսուն/ դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Կողմ -10 ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(285.28 Կբ)
Sxema |
|
(13.09 Կբ)
Himnavorum_texekanq |
|
(49.29 Կբ)
Voroshum |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|