Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8)-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.00398 հա հողամասը /ծածկագիր 09-001-0403-0026/ տաղավարի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հայկ Հովհաննիսյանին՝ 49440,0 /քառասունինը հազար չորս հարյուր քառասուն/ դրամ կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: