Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի 4-րդ մասի և 76-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ուժանիս գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 3.36782 հա /կադաստրային ծածկագիր` -----/ -----վարելահողը` գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 5 /հինգ/ տարի ժամկետով, մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման, սահմանելով` 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային տարեկան վարձավճար։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։