Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 2355-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 9-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Սյունիք գյուղի Վերին թաղամասի թիվ 1/10 հասցեում գտնվող, բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.01044 հա հողամասը /ծածկագիր 09-082-0019-0021/ հասարակական կառուցապատման նպատակով (խանութ կառուցելու) աճուրդով վաճառել` մեկնարկային գին սահմանելով 110250,0 /մեկ հարյուր տասը հազար երկու հարյուր հիսուն / դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |