Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի ԹԻՎ 791-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ և 42)-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 5-րդ հոդվածի և նույն օրենքի թիվ 2 հավելվածով հաստատված ցանկի 2.8  բաժնի դրույթներով, ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի գյուղական համայնքների վարչական սահմաններում՝ որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 791-Ն որոշմամբ, հիմք ընդունելով 2015 թվականի հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության, ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի, Սյունիքի գյուղական համայնքների և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրի դրույթները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,       դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ   է.

1. ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի թիվ 791-Ն որոշման համաձայն ՀՀ Սյունիքի մարզի առանձին գյուղական համայնքների կողմից քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռք բերման և դրանց նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու գործընթացի շարունակականությունը ապահովելու նպատակով տալ համաձայնություն նշված որոշմամբ գերակա շահ ճանաչված տարածքների՝ սահմանված կարգով դեռևս չգնված հողամասերը անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր կնքելու միջոցով ձեռք բերելու և Կապան համայնքի անունով սեփականության իրավունքը գրանցելու համար:

2. Լիազորել համայնքի ղեկավարին կնքելու գերակա հանրային շահ ճանաչված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը 

3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner