Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Առաջաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, անտառային հողերի «անտառներ» հողատեսքից 10,0 հեկտար հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 09-016-0338-0002/ փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի՝ արոտավայրերի հողատեսքի, գյուղատնտեսությամբ զբաղվելու համար:
2. Համայնքի ղեկավարին՝ կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարական գործը: |