Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 38)-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 37-րդ հոդվածներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Հաստատել տեղական ինքնակառավարմանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակիչների մասնակցության կարգը՝ համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2014 թվականի հունիսի 20-ի «Տեղական ինքնակառավարմանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» թիվ 36-Ն որոշումը:
3.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|