Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 8-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Վաչագան թաղամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության ներքոհիշյալ հողամասերը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով`
1) 0.01 հա /ծածկագիր՝ 09-001-0723-0007-թաղամասից/ - IV կարգի անջրդի վարելահողի համար 30.0 (երեսուն ) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
2) 0.01 /ծածկագիր 09-001-0721—0001-թաղամասից/ IV կարգի անջրդի վարելահողի համար 30.0 (երեսուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|