Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթների, հաշվի առնելով «Վեհասյուն» ՀԿ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,  համայնքի ավագանին որոշում  է.

 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Կապան համայնք, Վերին Խոտանան գյուղում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական նպատակային նշանակության շինության՝ գյուղապետարանի շենքի  (անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական՝ 2322588) 13.2քմ մակերեսով տարածքը 1 (մեկ) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Վեհասյուն» ՀԿ-ին՝ կանոնադրությամբ նախատեսված գործունեություն իրականացնելու նպատակով։

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշման առաջին կետում նշված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը սույն որոշմամբ սահմանված պայմաններով օգտագործման տրամադրել «Վեհասյուն» ՀԿ-ին։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner