Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 38-րդ հոդվածի մասի 1-ին 7)-րդ կետով, և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի <<Կապան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 146 – Ն որոշումը, որոշում եմ
1.Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արարողության համար հանձնարարել.
1) մարզամշակութային, ներկայացուցչական միջոցառումների կազմակերպման, դրանց կատարումը վերահսկող և գնահատող հանձնաժողովին կազմել ծախսերի նախահաշիվ և ներկայացնել հաստատման։
2)ֆինանսական բաժնին` համապատասխան գործողություններ իրականացնել գնումների գործընթացը սահմանված կարգով ապահովելու և նախահաշվով նախատեսված գումարը համայնքի բյուջեի 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4239 և 4269 հոդվածներից հատկացնելու նպատակով: