Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Կապան համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 4-ի թիվ 3 արտահերթ նիստի օրակարգը.
1.Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
2.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ ստանալու նպատակով 2020 թվականին կողային բարձման երկու աղբատար մեքենայի ձեռքբերման համար բյուջետային ծրագրավորման հայտ ներկայացնելուն համաձայնություն տալու մասին
3.Կապան համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 26-ի թիվ 4-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
4.Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի թիվ 108-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
5.Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի թիվ 109-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
6.Կապան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
7.Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Բաղաբերդ թաղամասի թիվ 4/7 հասցեում գտնվող տարածքը սպասարկման հողամասով ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին
8.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերից ծագած պարտավորությունները՝ պարտքը ներելու միջոցով դադարեցնելու մասին
9.Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողերից 0.17648հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
10. Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 3/18 հասցեում գտնվող տարածքի սպասարկման 0.01042 հա հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին
11.Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 22-ի N 5-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
12. Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի N 120-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
13. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարգուշատ, Սզնակ, Դիցմայրի, Խորձոր, Աղվանի գյուղերի փողոցները թվային կարգով անվանակոչելու մասին
|