Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 43 հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, հաշվի առնելով, որ համայնքի Կապան քաղաքի Գր․Արզումանյան փողոցի 1-ին նրբ․ գտնվող բնակելի տան տնամերձ հողամասին կից 0.03 հա հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29- թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 42-ր կետը, անձնական սեփականության և առհավետ հողօգտագործման իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար հողամաս հատկացնելու մասին պայմանագիրը և Սարգիս Խաչատրյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ
1.Վերականգնել համայնքի Կապան քաղաքի Գր․Արզումանյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.06 հա հողամասին կից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ Սարգիս Ռաֆիկի Խաչատրյանի հողօգտագործման իրավունքը` 0.03 հա մակերեսով հողամասի չափով:
2.Համայնքի կադաստրային քարտեզում 09-001-0722-0020 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.09 հա հողամասի «գյուղատնտեսական» նպատակային նշանակությունը և «այլ» հողատեսքը սխալ է նշվել, այն պետք է ուղղել և համապատասխանեցնել քաղաքացուն պատկանող շինության նպատակային նշանակությանը համապատասխան՝ բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության։
3.Բնակելի տանը տրամադրել հասցե. Սյունիքի մարզ,Կապան համայնք, ք.Կապան, Գր․Արզումանյան փողոցի 1-ին նրբանցք, թիվ 31/2։