|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 ապրիլի 2024 թվականի N 677-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍՈՆԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 140-Ն որոշման թիվ 1 հավելվածի աղյուսակ 1-ի 15-րդ կետի 1-ին ենթակետի ա. պարբերությունը և հաշվի առնելով Սոնա Արզումանյանի՝ ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին 19.04.2024 թվականի հայտը, որոշում եմ 1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Սոնա Արզումանյանին /ՀՎՀՀ 77985672/` Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 99 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում ծխախոտային արտադրատեսակների վաճառք իրականացնելու համար: 2.Թույլտվությունը տալ 2024 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(43.30 Կբ)
voroshum |
|
(60.77 Կբ)
litenzia |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|