Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 օգոստոսի 2015 թ.

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐ.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ 0.044 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ 0.03 ՀԱ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՈՒՍԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՎ ՍԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով, համաձայն «Իրավունք հաստատող  փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 22.1 կետի, հաշվի առնելով,  որ Կապան քաղաքի Գր.Արզումանյան փողոցի 3-րդ  նրբանցքԻ թիվ 12 հասցեում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասին կից 0.03 հա հողամասը համապատասխանում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով  սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով 2009 թվականի դեկտեմբերի 15-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և Գր.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 12 տան բնակիչ Սենիկ Պետրոսյանի դիմումը. ո ր ո շ ու մ  ե մ

1.Վերականգնել Գր.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.044 հա հողամասին կից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ Լուսիկ Գևորգյանի և Սենիկ Պետրոսյանի հողօգտագործման իրավունքը` 0.03 հա մակերեսով հողամասի չափով:

2. Տրամադրված 0.074 հա հողամասում Լուսիկ Գևորգյանի և Սենիկ Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցած 13,3 քառ.մ ներքին մակերեսով բնակելի տունը /սենյակը/, 18,4 քառ.մ ավտոտնակը և 58,7քառ.մ գոմը համարել նրանց սեփականությունը:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴՈԼՖ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝dd8a1575-7fd8-4754-a785-231d6d0cbf2a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner